Հայ բռնցքամարտիկները հոկտեմբերի 18-ից 30-ը Սլովենիայում մասնակցել են «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարին և 9 մեդալ նվաճել՝ 3 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե։
Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի չեմպիոն են հռչակվել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Վերջինիս մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել եզրափակիչ մենամարտին։
Վնասվածք է ունեցել նաև Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը․ բժիշկները նրան թույլ չեն տվել մասնակցել եզրափակիչ մենամարտին և մեր մարզիկն արժանացել է արծաթե մեդալին։ Մրցաշարի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։
Եվս 4 հայ բռնցքամարտիկ` 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը նվաճել են բրոնզե մեդալներն ու կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը՝ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, մրցաշարին մասնակցել է 11 մարզիկով։ IBA-ի նախաձեռնած այս մրցաշարին շուրջ 25 երկրի ավելի քան 300 բռնցքամարտիկներ են մասնակցել։