Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային խորհրդի (NDRRMC) տվյալներով Ֆիլիպիններում «Նալջի» թայֆունից տուժել է ավելի քան 932 հազար մարդ:
Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ զոհվել է 48, վիրավորվել 40 և անհետ կորել 22 մարդ։ Միաժամանակ, չհաստատված տեղեկությունների համաձայն, գրանցվել է մահվան 72 դեպք։
Վնասվել է ավելի քան 550 շենք, որոնցից գրեթե 160-ն ամբողջությամբ ավերվել են։ Վնասներ են հասցվել որոշ ենթակառուցվածքային օբյեկտների, մասնավորապես՝ վեց օդանավակայանների և 78 ծովային նավահանգիստների։