ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ ԵԱՏՄ երկրները պետք է մտածեն 5G հինգերորդ սերնդի կապը զարգացնելու ուղղությամբ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
ՌԴ-ն ակտիվացրել է ԵԱՏՄ տարածքում ռոումինգի փուլային չեղարկման գործընթացը։ Այս մասին ասվել է ՌԴ վարչապետի և փոխվարչապետների հանդիպման ժամանակ։
ՌԴ վարչապետն ասել է, որ թեև ՌԴ-ն արդեն սկսել է երկրի ներսում նման գործընթաց, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ-ն ընդհանուր տնտեսական տիրույթ է, հարկավոր է 5G զարգացնել այդ ձևաչափով:
«Թվային տնտեսություն» ծրագրի համաձայն՝ 2024 թ․-ին ՌԴ-ում 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող բոլոր քաղաքներում 5G-ն արդեն հասանելի կլինի:
Այս պահին 5G մոդելի մշակման հայեցակարգը դեռ վերջնականապես որոշված չէ: