Ցինցինատիում ավարտվեց ATP Masters-1000 շարքի մրցաշարը։ Մարզիկները մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցում էին Դանիլ Մեդվեդևը և Դավիդ Գոֆենը։ Ռուս թենիսիստը նվաճեց կարիերայի առաջին Masters-ը։
Երկուշաբթի առավոտյան ATP-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը, որում ռուս թենիսիստը բարելավել է իր դիրքերը երեք հորիզոնականով։ Նշենք, որ Մեդվեդևը կարիերայի ընթացքում առաջին անգամ հայտնվում է ATP-ի վարկանիշային աղյուսակի հնգյակում։
Աշխարհի առաջին ռակետը շարունակում է մնալ Նովակ Ջոկովիչը։ Երկրորդը Ռաֆայել Նադալն է, երրորդ տեղում Ռոջեր Ֆեդերերն է։ Քառյակը եզրափակում է Դոմինիկ Թիմը։
1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 11,685 միավոր
2․ Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 7,945 միավոր
3․ Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 6,950 միավոր
4․ Դոմինիկ Թիմ (Ավստրիա) – 4,925 միավոր
5․ Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) – 4,195 միավոր
6․ Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – 4,005 միավոր
7․ Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) – 4,005 միավոր
8․ Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 3,455 միավոր
9․ Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 2,890 միավոր
10․ Ռոբերտո Բաուտիստա Ագուտ (Իսպանիա) – 2,575 միավոր
