Մեգան Մարքլը հոգնել է դքսուհու դերից: Կյանքը պալատական պատերի ներսում նա ձանձրալի է համարում, այնպես որ մոտ ապագայում նախկին դերասանուհին մտադրվում է վերադառնալ կինո և արդեն իսկ հարմար նախագիծ է փնտրում՝ կարդալով իրեն առաջարկված սցենարները:
Այս մասին, ինչպես գրում է Daily Express-ը, ասել է արքայական փորձագետ Ռոբ Շութերը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին:
Մեգան Մարքլը, ամենայն հավանականությամբ, պատմական ֆիլմ կընտրի կամ գուցե վավերագրական: Սասեքսի դքսուհին դիտարկում է նաև պրոդյուսեր դառնալու տարբերակը, բայց նրա առաջնահերթ կիրքը՝ ֆիլմում նկարահանվելն է:
«Մեգանին դուր է գալիս իր թագավորական կյանքը, նա սիրում է մայր լինել, բայց դա նրա համար բավարար չէ»,- ասել է Շութերը:
Հարին լիովին հավանություն է տալիս կնոջ ցանկությանը: Նա Մեգանին համարում է աշխարհի լավագույն դերասանուհիներից մեկը և չի ցանկանում, որ այդպիսի տաղանդն անօգուտ կորչի: Չնայած նախկինում դերասան Քեվին Քոսթները կասկած էր հայտնել, որ արքայազնին դուր կգա էկրանին տեսնել իր կնոջը մեկ այլ տղամարդու հետ համբուրվելիս: Հետևաբար, Մարքլի համար հեշտ չի լինի շոու բիզնես վերադառնալը: