ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում քննարկում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքի նախագիծը։
Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն ասաց, որ օրենքն անհրաժեշտ է՝ հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մեղմելու համար։
Խոսքն այն հողերի մասին է, որոնք գտնվում են Սևան-Հրազդան համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ։
Սարգսյանն ասաց, որ Հայաստանի 12 խոշոր ջրամբարների թերլցվածությունը նախորդ տարվա համեմատ կազմել է 140,8 միլիոն խորանարդ մետր:

