Մեկ ամսից, Զաքարյան ընտանիքի ջանքերով հիմնված հայկական ջինսերի արտադրության առաջին պտուղները կլինեն վաճառքում։ «Made in Armenia» գրառումով ջինսերն արտադրվում են Գյումրիում: Այս մասին հայտնում է armtimes.com-ը։
Ըստ աղբյուրի՝ արտադրական սարքավորումները բերվել են դրսից, որպեսզի արտադրանքը լինի որակով։
Նշվում է նաև, որ Զաքարյանները ՀՀ կառավարությունից աջակցություն են ստացել ու նրանց համար 3 տարով կրճատվել է ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը, որը հնարավորություն է տվել գումար խնայելու և այդ խնայողությունը այլ սարքավորումներ գնելու համար օգտագործելու։
Այլ մանրամասներ կտեսնեք ՀՀ կառավարության կողմից հրապարակված տեսանյությում։