Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 286 303 դեպք, որոնցից 256 525-ն` առողջացած, 5870-ը` մահվան ելքով:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 15 065 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 2066 նոր դեպք: Ունենք 704 առողջացած, 28 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1238 է:
ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 22 670 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 925 266 թեստավորում: