Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1248 փախստական, այդ թվում՝ Լիբանանից «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով, 342 մարդ (103 կին, 175 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 906 մարդ (272 կին, 462 երեխա)»,- ասված էհաղորդագրության մեջ:
Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 66 սիրիացի:
