fbpx
Առողջապահություն

Մեկ շաբաթով սոցցանցերից հրաժարումը բարձրացնում է կանանց ինքնագնահատականը. Body Image

Տորոնտոյի Յորքի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ սոցիալական ցանցերի օգտագործման՛ անգամ ժամանակավոր սահմանափակումը կարող է դրական ազդեցություն ունենալ երիտասարդ կանանց հոգեկան վիճակի վրա։ Հետազոտությունը հրապարակվել է Body Image գիտական ​​հանդեսում:

Սոցիալական մեդիան շատերի համար դարձել է առօրյա կյանքի անբաժանելի մասը, որոնցից ամենաշատն օգտվոըմն են 18-29 տարեկան երիտասարդ կանայք: Այս հարթակները հնարովորություն են տալիս օգտվողներին հաղորդակից լինել և դիտել պատկերներ ու տեսանյութեր, ինչը հաճախ հանգեցնում է իրենց ուրիշների հետ համեմատելուն:

Կանադացի գիտնականների թիմը որոշել է պարզել՝ ինչպես է ազդելու կանանց հոգեկան առողջության վրա թվային դետոքսը՝ յոթ օր սոցցանցերում անցկացնելուց հրաժարումը:

Գիտափորձին մասնակցել են 17-24 տարեկան 66 աշակերտուհիներ։ Նրանք բաժանվել են երկու խմբի՝ առաջինը պետք է մեկ շաբաթ ընդմիջում աներ և առցանց սոցիալական հարթակներ չմտներ, իսկ երկրորդը թույլատրվել էր սոցիալական ցանցերում պահպանել իրենց սովորական ակտիվությունը։

Մասնակիցները լրացրել են ինքնագնահատականը և մարմնի պատկերը չափող ելակետային հարցաթերթիկներ:

Արդյունքները ցույց են տվել, որ այն աղջիկներն ու կանայք, որոնք մեկ շաբաթ ընդմիջում են արել սոցիալական ցանցերից, նկատել են զգալիորեն ավելի բարձր ինքնագնահատական ​​և բավարարվածություն սեփական մարմնից՝ ի տարբերություն նրանց, ովքեր սովորականի պես շարունակել են օգտվել սոցիալական ցանցերից: Այս բարելավումն ակնառու էր ինչպես ընդհանուր ինքնագնահատականի, այնպես էլ կոնկրետ ոլորտներում, մասնավորապես, արտաքին տեսքի և սոցիալական ինքնագնահատականի առումով:

Գիտնականները նշել են, որ թվային դետոքսը երիտասարդ կանանց հոգեկան առողջության բարելավման պարզ և անվճար միջոց է ծառայում: Թվային դետոքսը հատկապես արդյունավետ է այն օգտատերերի համար, ովքեր ամենաշատն են մտահոգված սեփական արտաքինով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ