fbpx
Աշխարհ

Մեկ տարում Միջերկրական ծովում խեղդվել է 2200 փախստական

2018 թ-ի ընթացքում ավելի քան 2275 փախստական է զոհվել Միջերկրական ծովում՝ փորձելով հասնել Եվրոպա, ասված է ՄԱԿ-ի զեկույցում:

Նշվում է, որ զոհերի թիվն ավելացել է: Իրավիճակը հատկապես բարդ է Լիբիայից Իտալիա տանող ճանապարհին: Եթե 2017 թ-ին այդ ճանապարհին զոհվում էր 1 փախստական, իսկ 37-ը՝ ողջ մնում, ապա 2018-ին 37 փախստականից զոհվում է 14-ը:

Հումանիտար կազմակերպությունները կարծում են, որ զոհերի թիվն ավելի շատ է, սակայն հաճախ նրանց դիերը չի հաջողվում գտնել:

2018 թ-ի ընթացքում Միջերկրական ծովով Եվրոպա է հասել 140 հազար փախստական, ինչը համարվում է վերջին 5 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը, օրինակ՝ 2017-ին այդ թիվը կազմել է 172 հազար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ