fbpx
Սպորտ

Նեյմարը մեկնաբանել է ՊՍԺ-ում գտնվելու 3 տարին

Բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է ՊՍԺ-ում գտնվելու 3 տարիների մասին:

Ֆուտբոլիստը հայտնել է, որ այդ 3 տարիները լի են եղել հարուստ փորձով:

«Եղել են ուրախության և այլ պահեր, որոնք ավելի դժվար են եղել, հատկապես, երբ վնասվածքի պատճառով չէի կարողանում խաղալ: Թիմակիցներիս շնորհիվ կարողացա այդ ամենը հաղթահարել ու կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է բոլորի համար: Կարծում եմ՝ Փարիզում լավագույն պահերն եմ ապրում: Մենք մի ընտանիք ենք, որը կիսում է իր առջև դրված մեծ նպատակը: Ուզում ենք այս մրցաշրջանը նշել Չեմպիոնների լիգայում հաղթանակով»,-ասել է Նեյմարը:

Այս մասին հայտնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ