SHANTNEWS.am-ի թղթակիցը Արցախից հաղորդում է, որ Արցախի նախագահի նստավայրում արդեն մեկնարկել է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:
Ավելին՝ ըստ SHANTNEWS.am-ի ունեցած տեղեկությունների, հանդիպումից հետո արցախյան կողմը պաշտոնական հայտարարություն կանի:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`օրեր առաջ արված հայտարարության մեջ ասվում է, որ բանակցային գործընթացի ձևաչափի հարցում փոփոխություն չպետք է լինի։
Աղբյուրը՝ shantnews.am