fbpx
Մարզեր

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովը. ներկա է նաև վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին գտնվում է Գյումրիում: Վարչապետն այնտեղ կմասնակցի «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովին:

Նախքան համաժողովի մեկնարկը, վարչապետը շրջել է տաղավարներով, որտեղ ցուցադրված է տեղական արտադրողների արտադրանքը: Ցուցահանդես-էքսպոյում 60-ից ավելի տաղավարներ պատմում և  ներկայացնում են Շիրակի մարզում և Գյումրիում գործունեություն ծավալող 6 տասնյակի հասնող կազմակերպությունների և անհատների կողմից ներկայացվող արտադրանքների և ծառայությունների մասին:

Համաժողովին ներկա կլինեն նաւ ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Մասնակցում է շուրջ 300 մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ