fbpx
Մշակույթ

Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի մնջախաղի պետական թատրոնի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում և Դիլիջանում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 11-ին` ժամը 20:30-ին, Ծաղկաձորի «Ծաղկունյաց» հրապարակում: Մանրապատումներով կներկայանան մասնակից թատերախմբերը: Արարողությունը կեզրափակվի հրավառությամբ:

Այս տարի փառատոնին մասնակցում են թատերախմբեր և անհատ մնջախաղակիցներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից: Հայաստանյան մասնակիցների թվում են Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ԵԹԿՊԻ-ի դերասանական բաժնի մնջախաղի կուրսը, «Ֆորմա» թատերախումը և դերասանուհի Աննա Վարդանյանը:

Փառատոնը կանցկացվի ցերեկային և երեկոյան ծրագրով՝ Ծաղկաձորի «Ծաղկունյաց» և «Օրբելիների» հրապարակներում: Մասնակիցները կներկայացնեն մնջախաղի արվեստի տարբեր ուղղությունները՝ էստրադային, դասական, պարային, դրամատիկ, ծաղրածուական և այլն: Կանցկացվեն վարպետության դասեր:

Օգոստոսի 13-ին ներկայացումները զուգահեռաբար կցուցադրվեն Դիլիջանի բացօթյա ամֆիթատրոնում  և Ծաղկաձորում:

Օգոստոսի 14-ին տեղի կունենա փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում մասնակցության վկայականների հետ միասին հանդիսավորությամբ կհանձնվեն պատվո մեդալներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ