Մեկնարկել է «We are together» («Մենք միասին ենք») միջազգային ամենամյա մրցույթը, որին այս տարի կարող են հայտ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում անշահախնդիր ներդրում ունեցած քաղաքացիները և կազմակերպությունները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։
Մրցույթի համար կա 4 անվանակարգ․
«Առողջապահություն»,
«Բիզնես»,
«Կրթություն և տեխնոլոգիաներ»,
«Քաղաքացու անձնական ներդրում»:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի հուլիսի 31-ն է:
Առավել մանրամասն՝ այստեղ։