fbpx
Մարզեր

Մեկնարկել են Տաթևի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները

Աշխատանքներն իրականացվում են «Ոսմար» ՍՊԸ ընկերության կողմից` Մ2 Երևան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 219+800 կմ 228 հատվածում (Տաթևի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատված): «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանի հանձնարարականով՝ նշված ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչը:

Վերոնշյալ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են փոսերի նորոգման, հարթեցման և նոր շերտի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ