Մայիսի 5-ին մեկնարկում է շախմատի «Ազգերի գավաթ» առցանց թիմային մրցաշարը։
Դրան մասնակցելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները, սակայն Հայաստանն առանձին չի ներկայանա այդ մրցաշարին։
Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հանդես կգա Եվրոպայի հավաքականի կազմում։
Սկզբում թիմերը կմրցեն շրջանաձև մրցակարգով, այնուհետև լավագույն 2-ը կմրցեն մրցաշարի գլխավոր մրցանակի համար։
Մրցաշարը կավարտվի մայիսի 10-ին։ Դրա մրցանակային ֆոնդը կազմում է 180 հազար ԱՄՆ դոլար։