fbpx
Կառավարություն

44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորները հնարավորություն կունենան մեկնել Երուսաղեմ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ուրախությամբ տեղեկացնում է, որ դեռևս նախորդ տարի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ համատեղ քննարկումների արդյունքում մշակվել է բարեգործական ծրագիր:

«Ծրագրի շրջանակներում 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ուղեկցությամբ որոշակի պարբերականությամբ կմեկնեն Երուսաղեմ՝ ծանոթանալու Պատրիարքության հարուստ պատմությանն ու գործունեությանը, ինչպես նաև կայցելեն Տերունական սրբավայրեր:

Նախաձեռնության մեկնարկը կտրվի սույն թվականի մայիսի 27-ին»,- Ֆեյսբուքի էջում գրել է Անդրանիկ Քոչարյանը:

 

https://www.facebook.com/andranik.kocharyan.33/posts/5191468187577579

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ