Քաղաքականություն
11:53 17/07/2021

Մեկը չկա՞ր դաշնակցականներին բացատրեր, որ ԵԽ-ն չի սատարել ալիևյան կլանի ահաբեկիչներին

Լավ, մի փորձառու, քաղաքականությունից հասկացող չկա՞ր, որ դաշնակցական երիտասարդներին ներկայացներ, որ Շառլ Միշելի ձեռքերը արունոտ չեն, ոնց իրենց պաստառներին էր գրած, ու ԵԽ-ն չի սատարել մեր վրա հարձակված ալիևյան կլանի ահաբեկիչներին, ադրբեջանական ու թուրքական զորքերին, այլ միայն դատապարտել է բռնություններն ու պատերազմը, հայ ռազմագերիների չվերադարձնելու մասով լրջագույն դատապարտող հայտարարություններն է ընդունել:

Մեկը չկա՞ր համբերատար ու հանգամանալից ներկայացներ, որ ԵՄ-ն չի «առնում» Հայաստանին, այլ այնպիսի ներդրում է ուզում անել Հայաստանում, որն ինքնին պատմական է․ 2,6 միլիարդ եվրոյի ներդրում տնտեսությունում ու պետական ենթակառուցվածքներում:

Չե՞ն ասել, որ սա տալիս են ժողովրդին ու դուք խոսում եք ժողովրդի դեմ, ոչ թե ձեզ հակառակորդ քաղաքական կառավարության: Այսինքն դե՞մ եք, որ ՀՀ-ին աջակցեն:

Azat.tv-ի գլխավոր խմբագիր՝ Նարեկ Այվազյան։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստան է ժամանել ԵԽ նախագահ Շառլ Միշելը։ Վերջինիս այցի դեմ ակցիա էին իրականացրել ՀՅԴ-ական երիտասարդները, որոնք ասում էին, թե «Միշելը լուռ էր, երբ մեր դեմ ֆոսֆորային զենք էին կիրառում»։ Նրանք նաև վանկարկում էին՝ «Ամոթ Ձեզ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ