fbpx
Սպորտ

Մենք 100 միլիոն ենք տվել հաստլիկ Ազարի համար․ Ռեալի երկրպագուները քննարկում են բելգիացու գիրությունը

Համացանցում ֆուտբոլասերները ակտիվորեն սկսել են քննարկել «Ռեալ» Մադրիդի նորեկ Էդեն Ազարի արտաքին տեսքը։ Բանն այն է, որ, ըստ երկրպագուների, Ազարն ավելորդ քաշ ունի։

Հայտնված տեղեկություններից մեկի համաձայն, շապիկներից մեկի վրա Ազարի գլուխը դրված է եղել Բենզեմայի մարմնի վրա, որպեսզի բելգիացու գիրությունը չերևա։

https://twitter.com/goalstv3/status/1148531669890215936

Երկրպագուներից մեկն էլ Twitter-ի իր էջում գրել է․ «Մենք իսկապես 100 միլիոն եվրո ենք տվել հաստլիկ Ազարի համար»։

https://twitter.com/RMadridBabe/status/1148469643587268608

Եղել են նաև այսպիսի մեկնաբանություններ․

«Ինչպե՞ս կարող էր Ազարն ընդհանրապես այդքան գիրանալ ընդամենը մեկ ամսում։ Դա մարդկային հնարավորություններից վեր է»։

«Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Ազարը մնում աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում։ Ինչ կլինի, եթե նա ավելի բարեկազմ դառնա»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ