Հունիսի 18-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում ՍԴ դատավորի պաշտոնի համար Վահե Գրիգորյանի թեկնածությունը քննարկելիս «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, գովելով թեկնածուին, նշեց, որ երբ բոլորը վախենում էին ճնշումներից ու աշխատանքից ազատվելուց, բանտ նետվելուց, Վահե Գրիգորյանը չէր վախենում այդ ամենից։ Հովհաննիսյանը ասաց.
«Մենք այսօր ունենք թեկնածու, որը չի վախեցել և անցել է այդ փշոտ ճանապարհով։ Եվ այսօրվա հիստերիան… բնական է, որ պետք է հիստերիա լիներ։ Ամբողջ ֆեյսբուքչի, էսպես կեղծ ստատուսչիները զբաղված են տարբեր տեսակի ինչ-որ բաներ գրելով, հետո իրենց մամուլի միջոցներով դա պուբլիկացնելով ու շարունակելով, որովհետև հիստերիայի մեջ են։ Բա պետք է հիստերիայի մեջ լինեն, որովհետև պետք է վախենան իրավական պետությունից, որովհետև իրենք միշտ հակաիրավական են եղել։ Եվ իրենք ուզում են հետ գնալ էդ հակաիրավական դաշտը։ Չի լինելու այլևս։ Եվ այդ պատճառով նրանք այսօր վախի մեջ են և վախի մեջ պետք է մնան այդպես ու ապրեն վախի մեջ, որովհետև դա է եղել իրենց կենսակերպը»: