fbpx
Սպորտ

Բոլորս շատ ենք սիրում Ռոնալդուին. Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր վերադարձի մասին լուրերը։

Իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ 36-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն Արքայական ակումբի ղեկավարության հետ քննարկում է նրա վերադարձը Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսից» Մադրիդ։

Զիդանը խոսել է Ռոնալդուի կարևորության մասին` մադրիդյան ակումբում։

«Բոլորդ գիտեք, թե ինչ նշանակություն ունի Կրիշտիանուն Մադրիդի համար, բոլորս նրան շատ ենք սիրում նրան և նրա նվաճումներն այստեղ։ Բայց հիմա Ռոնալդուն «Յուվենտուսի» խաղացող է, և այնտեղ նրա մոտ ամեն ինչ լավ է։ Ես ոչինչ չեմ կարող ասել, խոսակցությունները շատ են, բայց պետք է հարգել մյուսներին»,-ասել է մարզիչը։

Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։

Հավելենք, որ «Յուվենտուսը» պատրաստ է ամռանը 60 միլիոն եվրոյով վաճառել Ռոնալդուին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ