ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` մարտի 16-ի կառավարության արտահերթ նիստի ժամանակ պարզաբանել է, թե ինչու չեն մեկուսացրել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ժամանել են Հայաստան:
ՀՀ վարչապետը հայտնում է, որ կորոնավիրուսի տարածման պահից ի վեր Իրանից Հայաստան են ժամանել 3500 ՀՀ քաղաքացիներ, որոնցից միայն 3-ի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել: Վարչապետի խոսքով, եթե իրենք մեկուսացնեին, այդ 3500 հոգուն և 14 օր պահեր մեկուսացած երկիրը կսպառեր բոլոր այն միջոցները, որոնք նախատեսված են մնացած դեպքերի համար:
«Այսինքն մենք 3500 քաղաքացու 14 օր տանում փակում ենք և մեր մեկուսացման ռեսուրսը սպառում ենք: Դրանից հետո գալիս են 840 քաղաքացիներ Իտալիայից, ու մենք տեղ չենք ունենում: Լավ, ասենք իրենց էլ ենք տեղավորում, հետո 1000 մարդ գալիս է Ֆրանսիայից: Հնարավոր չէ բոլորին մեկուսացնել»,- ասում է ՀՀ վարչապետը:
ՀՀ վարչապետն հավելեց նաև, որ եթե անգամ մեկուսացնեին հետո մարդիկ կպահանջեին փոխհատուցում, քանի որ մարդիկ աշխատում են և բազում գործեր ունեն:
Հարցին, թե ինչու չեն արգելվել Իտալիայից Հայաստան թռիչքները վարչապետը պատասխանեց, որ եթե անգամ արգելեին քաղաքացին կարող էր գնալ Վիենա և այնտեղից գալ Հայաստան: ՄԵկ այլ բան, երբ քաղաքացին գալիս է և չի ցանկանում ստուգվել ու դուռ է փակում բուժաշխատողների վրա: