Սպորտ

Մենք կձգտենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Պորտուգալիայում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի մասին։

Մարզիչն հայտնել է, որ տեսնեն, թե ինչպես կդասավորվի Լիոնի հետ խաղը, իհարկե կձգտեն նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն եթե չստացվի, ապա չեն համարի աղետ:

«Նման կլինի աշխարհի առաջնության, ամեն հանդիպում՝ եզրափակիչ։ Տեսնենք՝ ինչպես կդասավորվի «Լիոնի» հետ խաղը։ Երկրորդ շանս արդեն չի լինի։ Խնդիրը միայն տիտղոսները չեն։ Անգլիացիների հետ հարաբերություններս չեն փչանա, եթե չհաղթենք Չեմպիոնների լիգայում։

Այդպես եղել է Մյունխենում։ «Բավարիայի» հետ նվաճեցինք բազմաթիվ տիտղոսներ, բայց Չեմպիոնների լիգայի գավաթը չնվաճեցինք։ Դա չի նշանակում, որ Մյունխենում երջանիկ չեմ եղել և չունեմ այնտեղ ընկերներ»,- ասել է Գվարդիոլան:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայտնենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Լիոն» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ