Aysor.am-ը գրում է.
Տառեր չիմացողների քաղաքական թիմը այսօր խոսում է մեր նախարարների տառասխալների մասին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտնոկատար Նիկոլ Փաշինյանը։
«Էդ տառեր չիմացողների թիմին որ մի հատ թելադրություն տայինք չորրորդ դասարանի, 70 տոկոսը կկտրվեր», – ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ ՀՀԿ-ին թվում է, թե իրենց ֆեյքերի միջոցով կհաջողվի հանրային կարծիք ձևավորել։
«Մենք կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին ու ձեր բոլոր ֆեյք պնդումները», – ասաց նա, ապա հավալեց. «Եթե ձեզ թվում է, որ դուք այս ընտրություններում հաջողություն եք ունենալու, սխալվում եք, դուք լավ չեք ճանաչում այս ժողովրդին»։
