fbpx
Քաղաքականություն

Մենք կուսակցությունում կքննարկենք․ Արայիկ Հարությունյանը՝ Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի բանավեճի մասին

Մենք կքննարկենք Սասուն Միքայելյանի մտահոգությունները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՔՊ անդամներ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ու Կոտայքի մարզպետ ռոմանոս Պետրոսյանի միջև հրապարակային մեղադրանքներին:

«Առհասարակ մեր կուսակցությունում ցանկացած իրավիճակում սիրում են վերլուծել և դասեր քաղել. դա էր պատճառը, որ կուսակցությունը նախորդ տարի հաջողություն ունեցավ քաղաքական դաշտում:

Ցանկացած իրավիճակում կուսակցությունում քննարկումներ կան, լուծումներ կան, ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որ կան անլուծելի խնդիրներ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու այդ քննարկումները Ռոմանոս Պետրոսյանի ու Սասուն Միքայելյանի միջևկուսակցությունից դուրս եկան և հրապարակավ վիրավորանքներ են հնչում, Արայիկ Հարությունյանն ասաց.

«Իշխանական քաղաքական ուժ է, մեծացող քաղաքական ուժ է, որտեղ ամեն ինչ եղել է հրապարակային: Այնպես որ խնդիր չեմ տեսնում բանավեճի մեջ, կարգավորումներ կլինեն: Մենք կուսակցությունում կքննարկենք, այսքանը կարող եմ ասել»:

Նախարարը հերքեց տեղեկությունները, թե ՔՊ-ում ներքին խմբավորումներ ու խմբեր կան, որոնց մասին ակնարկում էր Սասուն Միքայելյանը.

«Ներքին խմբեր հատկապես ընտրությունների ժամանակ ես չեմ նկատել: Պարոն Միքայելյանն ունի մտահոգություններ, որոնք մենք կքննարկենք: Մենք զերծ ենք ինտրիգներից: Պարոն Միքայելյանի մտքերն ու մտահոգությունները մենք անպայման կքննարկենք, դեռ չենք քննարկել»:

Հիշեցնենք, որ պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններից, ասել էր․ «ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով, որովհետև ինքը անձնավորեց իր դերակատարությունը ընտրություններում։ Պատկերացրեք՝ եթե վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու»։

Ռոմանոս Պետրոսյանը իր հերթին պատասխանել է Սասուն Միքայելյանին՝ ասելով․ « Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ