Մենք կխաղանք Կլասիկոյում, որ օրն էլ այն նշանակվի. Լենգլե

Հրապարակող՝

Մենք կխաղանք Կլասիկոյում, որ օրն էլ այն նշանակվի. Լենգլե

Ամենադիտվածներ

Լա լիգայի 10-րդ տուրի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման հետաձգման մասին է խոսել «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն։ Հոկտեմբերի 26-ին նախատեսված հանդիպումը հետաձգվել է Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցող մասսայական ցույցերի պատճառով։

«Ես այդքան էլ երկար ժամանակ չեմ ապրում Կատալոնիայում, այնպես որ այս ամենի մասին շատ բան ասել չեմ կարող։ Կարծում եմ՝ կլասիկոյի հետաձգումը լավագույն որոշումն է ստեղծված իրավիճակում։

Այդ որոշումը, սակայն, մենք չենք կայացնում։ Այն կայացրել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Լա լիգան։ Մենք կխաղանք կլասիկոյում, որ օրն էլ այն նշանակվի»,-Լենգլենի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Ե՛վ «Ռեալ»-ը, և՛ «Բարսելոնան» հետաձգված հանդիպումը դեկտեմբերի 18-ին են ցանկանում անցկացնել։

Ամենաթարմ