fbpx
Աշխարհ

Մենք պետք է առավել զգոն լինենք, քան մյուսները. Անգելա Մերկել

CNN-ի հետ զրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասել է, որ երկիրը դեռ պետք է դիմակայի մութ ուժերին, որոնք աջակցություն են ստանում աշխարհում:  «Մենք պետք է առավել զգոն լինենք, քան մյուսները»,- ասել է Մերկելը:

Մերկելը կարծում է, որ Եվրոպան պետք է բախվի «անցյալի ուրվականների» հետ: Վերջին օրերին գերմանացի պաշտոնյաները տեղի հրեաներին զգուշացրել են, որ նրանք կիպա չկրեն՝ հակասեմիտական հարձակումների ուժգնացումից հետո:

Մերկելը իրեն մեղավոր է անվանել Եվրոպայում պոպուլիստական ալիքի համար: Կանցլերը կրկին պաշտպանել է Գերմանիա գրեթե 1 մլն փախստականի մուտքը թույլ տալու իր որոշումը՝ հայտարարելով, որ դա լավագույն միջոցն է հումանիտար ճգնաժամը լուծելու համար, ինչպես օրինակ եղավ Սիրիայում և Իրաքում:

Կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններին, Մերկելը խոստովանել է, որ իրենք վիճելի պահեր են ունեցել, սակայն կարողացել են «ընդհանուր լեզու գտնել» այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եղել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ