Երեկ հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը հրավիրվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմ՝ EURO-2020-ի համար։
Այս որոշման մասին խոսել է ռուսների գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը։
Նա ասել է, որ նրանք տարիքին չեն նայում, այլ նայում են, թե ինչպես է ֆուտբոլիստը խաղում և զարգանում։ Մարզիչը նշել է, որ Զախարյանն իրեն դրսևորել է երիտասարդական եվրոյում և ազգային հավաքականում կարող է հանդես գալ մի քանի դիրքերում։
Չերչեսովի խոսքով՝ EURO-2020-ի համար Ռուսաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կլինի ամենաուշը հունիսի 1-ին։