Չինաստանի հարավում գտնվող Շենչժենը պաշտոնապես թույլատրել է ռոբոտ տաքսիների շահագործումը։ Ավտոմեքենաները կարող են արդեն գործել քաղաքային մայրուղիներում։ Այս մասին գրում է motor.ru-ն։
Վարորդը կարող է լինել ներդում, բայց հիմա կարող է չնստել ղեկին։ Բացի այդ, իշխանությունները որոշել են, թե ով է պատասխանատվություն կրելու ռոբոտ տաքսիի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում:
Նախկինում Չինաստանում թույլատրվում էր ռոբոտ տաքսիի շահագործումը, սակայն սահմանափակումներով։
Վերջինս նախատեսում է առաջիկա մի քանի տարիներին Շենչժենի ճանապարհներին թողարկել մինչև հազար ռոբոտ տաքսի, սակայն եթե պարզվի, որ մեքենայի թերությունն ինքն է հանգեցրել միջադեպին, պատասխանատվությունը կրելու է արտադրողը։ Եթե վթարի ժամանակ վարորդը եղել է ղեկին, նա պետք է կրի պատիժը։