fbpx
Արցախ

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին մեքենան բախվել է Խաղաղապահներին պատկանող «Ուրալին»․ կա 2 զոհ

Արցախ ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Անհապաղ դեպքի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 խումբ:

Տեղում պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային:

ՃՏՊ-ի հետևանքով «Սուզուկի վիտարա»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: Վերջիններիս ինքնությունը պարզվում է»:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3936904789677300?__cft__%5B0%5D=AZVEaRbxK7cCLeU0OqSmf-tK4wBI_PZxQbpdwr2fKhzieS38-y9mzJLiz4_9sXK8EpsDAzcOARoeoxmTVFZAbsQN6r3xwWnKdqd5LPEU9Uz1PjvLYkpGJLQ_uZSxGKgHUoLnZtEzmgGgBwmpm5RvslbQ&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ