Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Լուիս Էնրիկեի՝ ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու վերաբերյալ:
«Հավաքականի յուրաքանչյուր հաղթանակ լինելու է նաև քոնը։ Մեր աջակցությունն ու ոգին քեզ հետ են»,- գրել է Ռամոսը:
Cada victoria de la Selección también será tuya, míster. Todo nuestro apoyo y nuestro ánimo.
Every win will be yours too. You have all our support.— Sergio Ramos (@SergioRamos) June 19, 2019
Հիշեցնենք, որ Էնրիկեն անձնական խնդիրների պատճառով որոշել է թողնել զբաղեցրած պաշտոնը։ Մարզչին փոխարինելու է նրա օգնական Ռոբերտ Մորենոն։

