fbpx
Քաղաքականություն

«Մեր ամենամեծ խնդիրն է ճեղքել մեր խեղճությունը»,- Փաշինյան

Մեր ամենամեծ խնդիրն է ճեղքել մեր խեղճությունը, հուսահատության զգացումը, Աշտարակում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ճեղքել ենք այդ հուսահատության զգացումը, ժողովուրդը հաղթել է, բայց ժողովուրդը խնդիր ունի իրեն հաղթած զգալ տնտեսական առումով ու մենք ասում ենք, որ քաղաքական այս հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը», – ասաց նա։

«Մեր մեծագույն առաքելությունն է հող դառնալ մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնեն մեր վրա, ուղղեն իրենց մեջքը ու պարզ ճակատով, հպարտ քայլեն դեպի հզոր պետություն», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ