Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն աշխատանքային այցով եղել է Ղազախստանում։
Նա հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ղազախստանի նախագահի հետ։
Դրանից հետո Զարիֆը Twitter-ում գրել է, որ նա արդյունավետ հանդիպումներ է ունեցել։ «Ինչպես միշտ, մեր հարևանները մեր առաջնահերությունն են», – գրել է Իրանի ԱԳ նախարարը: