fbpx
Հասարակություն

Մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինի Ազգային համաժողովների կենտրոնում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները եւ Կամբոջայի թագավորը: Համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2 հազարը` աշխարհի 47 երկրից:

Մինչ համաժողովի մեկնարկը Սի Ծինփինը դիմավորել է երկրների առաջնորդներին, այնուհետեւ տեղի է ունեցել տեսալուսանկարահանում:

Համաժողովի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում` տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով:

Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, ջերմորեն ողջունել բոլոր հյուրերին եւ հույս հայտնել, որ համաժողովը նոր ազդակ կհաղորդի մասնակից պետությունների միջեւ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: ՉԺՀ նախագահը նշել է, որ համաժողովը լավ հնարավորություն է մասնակից պետությունների միջեւ ամրապնդելու երկխոսությունն ու խթանելու համագործակցությունը իրավահավասարության եւ փոխադարձ շահերի վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո Նախագահ Սի Ծինփին,

Պետությունների եւ կառավարությունների հարգարժան ղեկավարներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ հնագույն քաղաքակրթության օրրան Չինաստանում եւ մասնակցել այս կարեւոր իրադարձությանը:

Ըստ իս, բազմազան է մեր մոլորակի գեղեցկությունն ու մարդկային քաղաքակրթությունը: Բազմազանությունը ծնում է երկխոսություն, իսկ երկխոսությունը հանգեցնում է մշակութային փոխանակման եւ փոխադարձ հարստացման, որն էլ, ի վերջո, պայմաններ է ստեղծում առաջընթացի համար:

Հայաստանում եւ հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների եւ կրոնների հետ փոխգործակցության համար:

Ինչպես նշում է գերմանացի մեծ փիլիսոփա Էմմանուել Կանտը, մեջբերում եմ. «Քրիստոնյա ազգերի մեջ հայերը հստակ առեւտրային ոգի ունեն, նրանք Չինաստանի սահմաններից անցնում են Գվինեայի ափ` առեւտուր անելու համար… եւ գիտեն, թե ինչպես պետք է արժանանալ խաղաղ հյուրընկալության այն ժողովուրդների կողմից, որոնց հանդիպում են» – մեջբերման ավարտը: Սա է պատճառը, որ այսօր մենք հայկական մշակութային ժառանգության կոթողների կարող ենք հանդիպել Երուսաղեմում եւ Ստամբուլում, Թբիլիսիում եւ Բաքվում, Հոնկոնգում եւ Կալկաթայում, Սինգապուրում եւ Դաքայում` այսինքն Մետաքսի մեծ ճանապարհին սփռված բոլոր խոշոր բնակավայրերում:

Այսպիսով, այսօրվա խորհրդաժողովի հենքում ընկած փիլիսոփայությունը միանգամայն համահունչ է մեր դավանած արժեքներին: Մենք երախտապարտ ենք Չինաստանի կառավարությանը՝ ազգերի միջեւ փոխըմբռնման եւ համագործակցության գաղափարները ջատագովելու համար ու պատրաստ ենք աջակցել Ձեզ այդ նպատակին միտված ջանքերում:

Բացախոսությունը, երկխոսությունը եւ միմյանցից սովորելու արվեստն ազգերի միջեւ ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու ճշմարիտ ուղին են:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ