Կառավարություն
19:40 21/05/2020

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա` մայիսի 21-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրենց գործերը լավ չեն:

Վարչապետը անդրադարձավ վերջին շրջանում ՀՀ-ում հաստատվող դեպքերի թիվին և մահացության դեպքերին:

«Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել, կամ ավելի ճիշտ, պատկերացնում ենք։ Եվ մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնակել համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումների», – նշել է Նիկոլ Փաշինյանը։

Այսօրվա կառավարության նիստն առաջինն էր, երբ բոլորը դիմակներ էին կրում և անգամ խոսելիս դանք չէին հանում:

«Մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին առանց կարանտինի»,-նշեց վարչապետը։

 

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ