Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացաուցիչներից ամենամեծը եզդիական համայնքն է:
Եզդիներն այսօր էլ հետևում են իրենց մշակույթին ու սովորույթներին: Եզդիների մշակույթի, ավանդույթների և եզդիական համայնքներում կանանց դերի ու նշանակության մասին զրուցել ենք Երևանի պետական համալսարանի ուսանողուհի, ազգությամբ եզդի Լենա Միրզոյանի հետ, ով իրենց համայնքում բնակվող միակ եզդի աղջիկն է, որը բարձագույն կրթություն է ստանում:
– Լենա, որտե ՞ղ ես ապրում, և ձեր համայնքում քանի՞ եզդի ընտանիք է բնակվում:
– Ես ապրում եմ Արարատի մարզի Ղուկասավան գյուղում, որտեղ այժմ մոտ 45 եզդի ընտանիք է բնակվում: Դպրոց է հաճախում 283 երեխա, որոնցից մոտավոր 50-ը ազգությամբ եզդիներ են: Ես նաև դպրոցում դասավանդում եմ «Եզդիերեն լեզու և գրականություն» առարկան` 1-5 ու 6-10 դասարանեներում :
– Ովքե՞ր են եզդիները, ըստ ձեր ավանդությունների և որտեղի՞ց են ծագել:
– Մենք Իրաքի հյուսային հատվածից ենք: Եզդիների հայրենիքը համարվում է Շանգալ լեռը` Շանգալ լեռան հարակից տարածքը: Բայց 75 անգամ ցեղասպանության ենթարկվելու պատճառով ամբողջ աշխարհով մեկ սփռվել ենք, և հիմա ով որտեղ ծնվել է, և որտեղ ապրում է, համարում է այդ երկիրը հայրենիք:
– Գիտեմ, որ եզդիական հասարակությունը բաժանված է հոգևոր ու աշխարհիկ դասերի, որո՞նք են այդ դասերը, ի՞նչ տարբերություններ կան նրանց միջև, և ճի՞շտ է, որ դասերի միջև ամուսնությունները արգելված են:
– Եզդիները բաժանված են երեք կաստաների՝ Շեխերի, Փիրերի և Մրիդների: Մրիդները աշխարհիկ դասի, իսկ Շեխերն ու Փիրերը հոգևոր դասի ներկայացուցիչներն են, ովքեր ապահովում են եզդիների հոգևոր կյանքը, վերահսկում են, որ ազգային տոները նշվեն, ավանդույթները պահպանվեն: Անցկացնում են հարսանիքները, թաղումները, որոնք շատ կարևոր են եզդիների կյանքում: Իսկ Մրիդները աշխարհիկ խավի ներկայացուցիչներն են, ինչպես օրինակ` ես ու իմ ընտանիքը: Շեխերի ու Փիրերի դերը շատ մեծ է եզդիական համայնքում, իրենք են մեր կրոնի սպասավորները, ու իրենք են մեր ու կրոնի միջև կապը ապահովում:
– Եզդիները նաև չեն ամուսնանում այլազգիների հետ, բայց ես ինքս գիտեմ եզդիներ, ովքեր հայերի հետ են ամուսնացել, ձեր համայնքում եղե՞լ են նման դեպքեր:
– 3 կաստաների միջև ամուսնությունը արգելված է, ինչպես նաև արգելված է եզդիների ու այլազգիների միջև ամուսնությունը: Այդ արգելքները սահմանում է մեր կրոնը: Սա նպատակ ունի ազգային դիմագիծը պահելու: Ցավոք, վերջերս հանդիպում ենք դեպքերի, որ եզդիներն ամուսնանում են այլազգիների, նաև հայերի հետ, և այդ մարդիկ հեռանում են մեր կրոնից, ու այլևս Շարֆադին կրոնի հետևորդ չեն կարող հանդիսանալ: Այս առումով նշեմ, որ մեր կրոնը փակ համակարգ է, ու եթե դու մեջքով ես կանգնում կրոնին էլ վերադարձ չկա: Օրինակ` քրիստոնեության մեջ մեղքերի թողության գաղափարը, կա, որը մեր կրոնում չկա:
– Ո՞ րն է ձեր կրոնը և ի՞ նչ սկզբունքների վրա է այն հիմնված:
– Մեր կրոնում հիմնական գաղափարախոսությունը այն է, որ դու պետք է սիրես ու հարգես բոլոր 72 ազգերին, հետո նոր քո ազգին ու քեզ: Այսինքն` կրոնը թելադրում է քեզ, որ դու բարի գործ անես, քեզ չառանձնացնես մնացած ազգերից, բայց նաև պահես ու առանձնացնես քո դիմագիծը: Մեր կրոնի հետևորդ կարող են հանդիսանալ միայն այն մարդիկ, ովքեր ծնվել են եզդի: Եզդի է համարվում այն մարդը, ում մայրն ու հայրը ազգությամբ եզդի են: Եզդի տղա երեխաներին են նախ կնքում մեզ մոտ, երեխայի ծնվելուց հետո իրավունք չկա տղա երեխայի մազերը կտրել այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չի կնքվել: Երեխաներին կնքում են Փիրերը, մինչև երեխայի 1 տարեկան դառնալը: Աղջիկներին հայրական տանը չեն կնքում, որովհետև կա գաղափար, որ աղջիկը այդ տանը ուղղակի հյուր է, մեզ մոտ կանանց կնքում են շատ ծեր տարիքում, եթե արդեն կինը ամուսնու ընտանիքում ապրել է երկար և ունի ամուր ընտանիք, ու վտանգ չկա, որ կամուսնալուծվի: Ամեն եզդի ընտանիք ունի իր սպասավոր Շեխերին ու Փիրերին, եթե դու ծնվում ես եզդի անպայման իմանում ես` ով է քո Շեխը, քո Փիրը, դա գալիս է մեր պապերից ու ժառանգական բնույթ ունի:
– Լենա, դու սովորում ես Երևանի պետական համալսարանում, գիտեմ, որ եզդիական համայնքերում աղջիկներին շատ վաղ են ամուսնացնում: Ինչպե՞ս եղավ, որ ծնողներդ համաձայնեցին քո որոշմանը, և դու չէ՞իր վախենում շրջապատի արձագանքից:
– Մեր գյուղում ես միակ եզդի ուսանողն եմ: Այստեղ մոտ 200 տարի է, ինչ ապրում են հայեր ու եզդիներ կողք-կողքի, բայց երբեք ոչ մի եզդի չի փորձել բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորել: Նախ վախ է եղել հասարակության կարծիքի պատճառով: Միշտ ասել են, եթե չի եղել, ուրեմն` չի թույլատրվում, ու մեզ մոտ փոքր տարիքից երեխաներին չեն ուղղորդել դեպի կրթություն: Այս առումով իմ բախտը բերել է, որովհետև գիտակից ընտանիք ունեմ, ճիշտ է ընտանիքս ինձ շատ չի աջակցել, բայց նաև չի էլ խոչընդոտել իմ նպատկին հասնելու ճանապարհին: Լսել եմ այս մասին, դրական ու բացասական կարծիքներ: Բացասական կարծիքները համարել եմ նորմալ, որովհետև երբեք չի եղել նման բան: Իսկ դրականը` ինձ ոգևորել է ու ես չեմ հիասթափվել : Շատ աղջիկների թույլ չեն տալիս սովորել, որովհետև մտածում են, եթե աղջիկը սկսի իր իրավուքնների մասին շատ բան իմանալ, կսկսի չենթարկվել:
– Երբ ընդունվեցիր համալսարան, ինչպիսի՞ն էր համայնքի արձագանքը այդ երևույթին, եղե՞լ են դեպքեր, երբ արժանացել ես քննադատության:
– 1-2 դեպքի հանդիպել եմ, աղջիկներին այնպես են մեծացնում, որ իրենք արդեն 14-15 տարեկանում համարում են, որ պատրաստ են ամուսնության և իրենց համար խորթ է, որ այս աղջիկը արդեն 20 տարեկան է ու դեռ չի ամուսնացել:
– Ձեր համայնքում աղջիկները ուսման ձգտում ունե՞ն: Եվ ի՞նչ այլ հետաքրքրություններ ունեն:
– Կարող եմ ասել , որ 10-15 տարեկան աղջիկների հետաքրքությունը կրթությունն ու դպրոց գնալն է, այս առումով կարևոր է տվյալ համայնքում հայ համայնքի դերը : Օրինակ` մեր դպրոցի տնօրենը շատ խիստ հետևում է, որ բոլոր աղջիկները գնան դպրոց: Հին ժամանկներում շատ աղջիկներ կարուձևով էին զբաղվում, բոլոր եզդի աղջիկները փայլուն տիրապետում էին ասեղնագործության, բոլորը իենց համար եզդիական տարազներ էին կարում, բայց հիմա դա այդքան չի պահպանվել: Ու ընդհանուր առմամբ` զբաղմունք չկա հիմնականում կենցաղային գործերվ են զբաղվում, աղջիկները շատ լավ անում են բոլոր տնային գործերը` սկսած 7 տարեկանից:
– Լենա, երբևէ ազգային պատկանելության պատճառով Հայաստանում խտրական վերաբերմունքի հանդիպե ՞լ ես:
– Չէ, այդպես խտրական վերաբերմունքի չեմ հանդիպել դպրոցում էլ, համալսարանում էլ: Բայց առանձին փոքրիկ դեպքեր եղել են, օրինակ` համացանցում գրություններ եմ ստացել, բայց դրանց ուշադրություն չեմ դարձրել, որովհետև դա ամբողջ հայ ազգի կողմից հնչեցված կարծիք չի եղել:
– Լենա, այսօր ի ՞նչ նպատակներ ունես անձնկան կյանքում, և ի ՞նչ նպատակներ ունես, որոնք ուզում ես ձեր համայնքում իրագործել:
– Արդեն նշել էի, որ դասավանդում եմ մեր դպրոցում ու փորձում եմ աշխատել լեզվի վրա, որպեսզի եզդիերենը չմոռանան: Փորձում եմ, եզդիների թողած գրականությունը, ջրի երես հանել: Մասնագիտությամբ ապագա սոցիական աշատող եմ, որոշել եմ համայնքում եզդի կանանց ու աղջիների համար աջակցության կենտրոն ստեղծել, որը իրենց իրավունքների խախտման դեպքերով կզբաղվի, նախ կիրազեկի աղջիկներին իրենց իրավունքների մասին, ու կքաջալերի նրանց:
– Լենա, շնորհակալ եմ հետաքրիր զրույցի համար, քեզ հաջողություն եմ մաղթում։
– Ես նույնպես շնորհակալ եմ։
Հեղինակ՝ Շողիկ Կակոյան