Թեև Ռուսաստանում չեն սիրում հեղափոխություններ, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, սակայն այնտեղ հանգիստ են վերաբերվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ այդ ամենի մեջ չի եղել աշխարհաքաղաքական համատեքստ։ Գերմանական DW-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը բացառել է Հայաստանում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխությունների» շարքին դասելը։
«Մեր հեղափոխությունը չի ունեցել որևէ աշխարհաքաղաքական համատեքստ, և չի եղել որևէ արտասահմանյան ուժ, որը մասնակցել է և ներքաշվել մեր ներքաղաքական գործընթացի մեջ»,- ասել է Փաշինյանը՝ առանց բացահայտելու, թե որ ուժերին նկատի ունի «արտասահմանյանի» անվան տակ։
Ինչ վերաբերում է այդ ամենի արդյունքներին, Փաշինյանի կարծիքով՝ գլխավորն այն է, որ Հայաստանն արդեն ժողովրդավարական պետություն է, երկրում արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, չկան մենաշնորհներ, բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։
Հայտնում է shantnews.am-ը։
