ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել կոչով, որում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը։
Կորոնավիրուսի տարածման վերջին օրերի տվյալները անհանգստացնող պատկեր են ցույց տալիս:
Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր բժիշկների, առողջապահական համակարգի համար։
Այսօր ավելի, քան երբևէ կենսական է բժշկական անձնակազմերի նվիրական աշխատանքը, որ փրկում է ռազմական գործողություններով վտանգված կյանքեր ու ճակատագրեր:
Մենք պետք է միասնաբար պահպանենք կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։
Այդպես յուրաքանչյուրս կօգնենք մեր բուժաշխատողներին, ովքեր անձնուրաց օգնության են հասնում վիրավորում ստացած զինվորին, ռազմական հարձակման ենթարկված խաղաղ բնակչին։
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան»
https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1529388300581962