ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ Մերձմոսկվայում փլուզվել է դպրոցներից մեկի ճաշարանի տանիքը, հայտնում է РИА Новости-ն;
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Տրոպարևո համայնքում: Ուսումնական հաստատությունում գտնվել է 226 մարդ, բարեբախտաբար ոչ-ոք չի տուժել: Փլուզումից հետո դասերը չեղարկվել են: