Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հանրության առաջ հայտնվել է 23 տարի առաջ գնված զգեստով, գրում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ վերջերս քաղաքական գործչին նկատել են վառ գույներով, ճապոնական կիմոնոյի նմանվող վերնաշապիկով: Առաջին անգամ Մերկելն այդ հագուստով հանրությանը ներկայացել է 2002-ին՝ Բեյրութ քաղաքում տեղի ունեցած «Վագներ» երաժշտական փառատոնի բացմանը: Նա այդ զգեստը, ըստ պարբերականի, շատ ավելի վաղ է գնել:
Այնուհետև նույն վերնաշապիկով կանցլերը միջոցառումների է մասնակցել 2008 և 2017 թվականներին: Հրապարակման մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր գովաբանել են Մերկելին պարզության համար:
Լրատվամիջոցները բազմիցս նշել են, որ կանցլերը լուրջ չի վերաբերվում իր զգեստների ընտրությանը: Իսկ ավելի վաղ Մերկելը քննադատվել էր այն բանի համար, որ նա հինգ տարի անընդմեջ արձակուրդն անցկացնում է նույն վայրում՝ նույն հագուստով: