fbpx
Աշխարհ

Մերկելը ողջունում է Իրանի հարցում եվրոպական տերությունների միասնությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունում է Իրանի հարցում եվրոպական տերությունների միասնությունը՝ ի տարբերություն 16 տարի առաջ Իրաքում պատերազմի առիթով ծագած խորը տարաձայնությունների:

Գերմանական Sueddeutsche Zeitung օրաթերթին տված հարցազրույցում Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան «հեռատես» փաստարկների կարիք ունի՝ շեշտելով, թե «70 տարվա խաղաղությունը մատնանշելը արդեն բավական չէ Եվրոպային արդարացնելու համար»: Նրա խոսքով՝ «կասկածներ չկան, որ Եվրոպան պետք է փոխի իր դիրքը փոփոխված աշխարհում»: Մերկելը խոստովանել է, որ Եվրոպան Իրանի հետ դիմակայությունում թույլ է թվում, որովհետև դոլարի դերի շնորհիվ այն փորձում է հակազդել ԱՄՆ պատժամիջոցներին՝ ջանալով փրկել Թեհրանի հետ միջուկային համաձայնագիրը: Սակայն, նրա կարծիքով, Եվրոպան նաև առաջընթացի է հասել:

«Իրանական միջուկային համաձայնագրի հարցում Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի մոտեցումը տարբերվում է ԱՄՆ դիրքորոշումից»,- ասել է նա: «Չնայած մեր մնացյալ բոլոր տարբերություններին, մենք այս հարցում ընդհանուր շահեր ունենք նույնիսկ Ռուսաստանի և Չինաստանի հետ: Այն, որ այս կարևոր հարցում Եվրոպան այլևս տարաբաժանված չէ, ինչպես եղավ Իրաքում պատերազմի հարցում, ինքնին արժեքավոր է»,- հավելել է Մերկելը:

Գերմանիան և Ֆրանսիան դեմ էին հանդես եկել 2003 թվականին Իրաքում ԱՄՆ պատերազմին, իսկ մնացյալ երկրները, ներառյալ Մեծ Բրիտանիան և Լեհաստանը, Վաշինգտոնին աջակցել էին:

Մերկելը նշել է, որ Եվրոպան «իրատեսորեն» է գնահատում իր հնարավորությունները և «ապագայում պետք է ամրապնդի»:

Ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս են Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից գլոբալ մարտահրավերները ազդում Եվրոպայի վրա, նա ասել է, որ դրանք ԵՄ-ին ստիպում են ընդհանուր դիրքորոշում գտնել, ինչը հաճախ դժվար է, «բայց մենք հասնում ենք հաջողության», օրինակ՝ Ուկրաինային և Աֆրիկային առնչվող քաղաքականության մեջ: Նա խոստովանել է՝ «մեր քաղաքական ուժը դեռևս չի համապատասխանում մեր տնտեսական հնարավորություններին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ