fbpx
Խորհրդարան

Մերսման սրահների մասին օրենքի նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել են պատգամավորների Սերգեյ Բագրատյանը և Հովհաննես Հովհաննիսյանը:

Նախագծով առաջարկվում է արգելել մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ մերսման սրահների գործունեության թույլտվությունը տրամադրելու իրավունքը կվերապահվի համայնքի ղեկավարին, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ