Meshell Ndegeocello-ն (Michelle Lynn Johnson) ամերիկացի երգչուհի, երգահան, կիթառահար և ռեփեր է։ Meshell-ը ծնվել է Բեռլինում, Գերմանիա, բայց վաղ տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Վաշինգտոն, ԱՄՆ։
Երգչուհու մականունը՝ Ndegeocello-ն, նշանակում է. «ազատ ինչպես թռչունը»։ Երգչուհին հիմնականում ստեղծագործում է ֆանկ, սոուլ, ջազ, հիփ-հոփ, ռեգգի և ռոք ոճերում։ Երգչուհին բազմաթիվ երգեր ունի թողարկած, բայց այս երեք ստեղծագործությունները լսելիս կարելի է հասկանալ երգչուհու ոճային բազմազանությունն ու երգերի խորությունը։
Soul Searchin’ (I Wanna Know If It’s Mine) (1995)
Soul Searchin’ (Հոգու որոնում) երգը թողարկվել է 1995 թ.։ Այն Higher Learning (soundtrack) ալբոմի երգերից մեկն է։ Ալբոմում ներգրավված են տարբեր տաղանդավոր երաժիշտների գործեր, այդ թվում նաև Meshell-ի հիանալի գործը։
Երգում խոսվում է մոնոգամ սիրո մասին։ Հերոսուհուն ոչ ոք պետք չէ, բացի իր սիրելիից։ Այն երաժշտական ոճի առումով պատկանում է ավելի ալտերնատիվ և ինդի ոճերին։
Rush Over (1995)
Rush Over (Շտապել) երգը Meshell-ի և Marcul Miller-ի համագործակցության արդյունքն է։ Այն ջազային է, դանդաղ և զգայուն։
Երգը պատմում է սիրո, ցանկության և կիրքի մասին։ Հերոսուհին ասում է, որ եթե իր սիրելին զգում է նրա հանդեպ, այն ինչ ինքը, ապա նա կշտապի իր մոտ։ Իր սերը առեղծվածային է, ուժեղ և գայթակղիչ։
Make Me Wanna Holler (1996)
Այս երգը Meshell-ի 1996 թ. թողարկված Peace Beyond Passion ալբոմի երգերից է։
Make Me Wanna Holler (Ստիպիր ինձ ավելի ուժեղ գոռալ) գործում երգչուհին պատմում է իր ծնողների և իր ծանր մանկության մասին։ Նա պատմում է, որ հայրը ձեռք է բարձրացրել մոր վրա և վերջինս չի լքել այդ հրեշին՝ իր և եղբոր համար։ Բայց երգչուհին իր հոգին կզոհաբերեր, որ գոնե մեկ ակնթարթ տեսներ մորը երջանիկ։
Նա ծնողների վատ պահվածքից շատ բաներ է քաղել, օրինակ, ինչպես մայրը, նա էլ սիրո համար պատրաստ էր անել ամեն ինչ, անգամ ամենաամոթալի բանը։ Կամ էլ հոր նման ցավ պատճառել այն մարկանց, ովքեր մի փոքր անգամ կփորձեին մտերմանալ իր հետ։ Այս երկու նախադասությունը հիանալիորեն են նկարագրում նրա ծնողներին.
She would close her eyes and cry
He would close his heart and hide
( Նա (մայրը) կփակեր իր աչքերը և կլացեր,
Նա (հայրը) կփակեր իր սիրտը և կպախկվեր)։
Այս գործը իսկապես ուժեղ է և տպավորիչ։
Աննա Մարտիրոսյան