KU Leuven համալսարանի դասախոսներն ու SciSports-ի մասնագետները գերժամանակակիչ համակարգչի միջոցով, որոշել են, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը․ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսի՞ն, թե՞ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Պրոֆեսոր Ջեսսի Դևիսը և նրա թիմը հայտնել են, որ ֆուտբոլիստի արժեքը հաճախ որոշվում է գոլերով և գոլային փոխանցումներով, սակայն, ըստ նրանց, գոլը հազվագյուտ իրադարձություն է, քանի որ մեկ խաղի ընթացքում կատարվում է միջինը 1600 գործողություն:
«Մեր մոդելը հաշվի է առնում յուրաքանչյուր գործողություն`փոխանցումներ, անցումներ, հարվածներ և հաշվարկում դրանց արժեքը: Առաջին մի քանի մրցաշրջանում Մեսսիի և Ռոնալդուի արդյունքները շատ մոտ են միմյանց: 2015/16 մրցաշրջանից Մեսսին սկսեց գերազանցել իր հավերժական մրցակցին:
Մեսսին բացառիկ է նրանով, որ գնդակի հետ շատ մեծ թվով գործողություններ է կատարում, և դրանք բարձր արժեք ունեն»,-ասել է Դևիսը ։ Այս մասին հաղորդում է Sporza-ն: