Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի որակազրկումը ուժի մեջ է թողել Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի վերաքքնիչ դատարանը։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Մեսսիի որակազրկման ժամկետը սահմանված էր մինչև նոյեմբերի 3-ը:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ավագը որակազրկվել էր Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչ «Բրազիլիայի» հետ հանդիպումից հետո մրցավարների հասցեին հնչեցրած քննադատության և «Չիլիի» հետ հանդիպման ժամանակ ոչ սպորտային պահվածքի համար:
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր CONMEBOL-ին և խնդրել էր նվազեցնել պատժի չափը, ներողություն խնդրելով ֆուտբոլիստի պահվածքի համար: