Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Ալվարո Ռեկոբան գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին։ Ալվարո Ռեկոբան Մեսսիի մասին ասել, որ շատերը չեն գիտակցում, թե որքան լավն է նա և միգուցե Մեսսիի կարիերայի ավարտից հետո միայն կհասկանանք, թե ինչպիսի հրաշք է նա։
«Կարծում եմ ՝ Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Մանկության տարիներին դիտել եմ Մարադոնայի խաղը և հիացել եմ նրանով:
Բայց այս տղան այլ մակարդակի վրա է: Շատերը չեն էլ գիտակցում, թե որքան լավն է նա:
Միգուցե, Մեսսիի կարիերայի ավարտից հետո միայն կհասկանանք, թե ինչպիսի հրաշք է նա»,- ընդգծել է Ռեկաոբան:
Նշենք, որ Մեսսին այս մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում ՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուրը՝ La Cadena SER․

