«Բարսելոնայի» ավագ հարձակվող Լիոնել Մեսսին նշել է այն լավագույն մարզիչներին, որոնց հետ աշխատել է իր կարիերայի ընթացքում:
«Լավագու՞յն մարզիչն իմ կարիերայում։ Կարծում եմ՝ Խոսեպ Գվարդիոլան և Լուիս Էնրիկեն առավելագույնս մոտ են այդ սահմանմանը։ Ինչ վերաբերում է այն խաղացողին, ում հետ երբեք չէի ցանկանա կրկին հայտնվել նույն թիմում, ապա նման բան չկա։
Բոլոր նրանց հետ, ովքեր երբևէ եկել են ակումբ, շատ լավ հարաբերություններ եմ ունեցել։ Չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը կարող է վատ բան ասել իմ մասին»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն՝ վկայակոչելով RAC1-ը։
Գվարդիոլան, որն այս պահին զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնը, «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012 թվականներին:
Լուիս Էնրիկեն, իր հերթին, Կատալոնական ակումբը մարզել է 2014-2017 թվականներին: