«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոսել է «Յուվենտուսի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ո՞վ է մեզնից ավելի լավը․ չեմ կարող ասել, քանի որ մենք դաշտում տարբեր խնդիրներ ենք լուծում։ Ռոնալդուն հարձակվող է, իսկ ես ավելի շատ զբաղված եմ դաշտում խաղ կառուցելով», – ասել է արգենտինացին։
Հիշեցնենք, որ Մեսսին օրեր առաջ կարիերայի ընթացքում 6-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»։ Նա այդ ցուցանիշով շրջանցեց Ռոնալդուին, ով պատվավոր տիտղոսին արժանացել է 5 անգամ։